Յապոնչիկի սպանության գործով երկու մեղադրյալները դատապարտվել են 15 և 16 տարվա ազատազրկման

Մոսկվայում դատարանը «օրենքով գող» Յապոնչիկի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց դատապարտել է 15 և 16 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է ТАСС-ը:

Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Իվանկովի սպանության գործով մեղադրյալներ Մուրթազի Շադանիան և Ջամբուլ Ջանաշիան իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում։ Բացի այդ, ամբաստանյալների նկատմամբ մեկ տարվա ազատության սահմանափակում է սահմանվել։
 

Շադանիան և Դանաշիան մեղադրվում են հանգուցյալին հետապնդելու, նրա կենսակերպը և շարժման ուղիները ուսումնասիրելու մեջ։ Բացի այդ, նրանք հեղինակությանը սպանելու համար ձեռք են բերել դիպուկահար հրացան և զինամթերք, ինչպես նաև մեքենա, որն անհրաժեշտ էր իրենց ծրագրերն իրականացնելու համար:
 

2009 թվականի հուլիսի 28-ին Կախա Գազաևը, Մուրթազի Շադանիան, Նուգզար Պապավան և Ջամբուլ Ջանաշիան ժամանել են «Թայվանական փիղ» ռեստորան։ Երբ Իվանկովը դուրս է եկել հաստատությունից, նրան մոտեցել է «Գազել» ատոմեքենա, որից Աստամուր Բուտբան մի քանի անգամ կրակել է Յապոնչիկի ուղղությամբ։ «Օրենքով գողը» հոկտեմբերի սկզբին մահացել է հիվանդանոցում։

Քաղաքականություն