Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է սարուշենցիների տրակտորը, որի ուղղությամբ ադրբեջանցիները կրակ էին բացել
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը: Այս մասին հայտնում է Արցախի Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջը:
«Այսօր դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել է աշնանացանի աշխատանքները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։
Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։
[2b0d1d3b0be02449db78c90bcbe7fd94.jpg]
[857cac382aa2f9ae3fcd0ba8b1564395.jpg]
[93110269bba8f548cfaf0037960957c2.jpg]
[923b8869941462e23f8d8e7d554a0ec9.jpg]