Ավտոմեքենան հաշվառելու համար այն ոստիականության հաշվառման կենտրոն տանելը պարտադիր չէ
Ավտոմեքենան հաշվառելու համար այսուհետ այն ոստիկանության հաշվառման կենտրոն ներկայացնելը պարտադիր չէ։
Հաշվառումը հնարավոր կլինի իրականացնել միայն՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելով։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը` նշելով, որ նման որոշման նպատակը ոստիկանության հաշվառման-քննական կենտրոններում առաջացած հսկայական հերթերի թեթեւացումն է։
«Մեր մասնագետներն արդեն աշխատում են նաեւ էլեկտրոնային եղանակով հաշվառում իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար, որպեսզի այն քաղաքացիները, որոնք կարող են նաեւ նման տարբերակով գործողություններ կատարել, նույնիսկ փաստաթղթերը չներկայացնեն հաշվառման-քննարկման բաժանմունք»,- ասաց Սարգսյանը։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից հանվում են նաեւ ԱՊՊԱ պայմանագրի ու գույքի գրանցման մասին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնք այս պահին դեռեւս պարտադիր պահանջվողների ցանկում են։
Նույն որոշմամբ պարզեցվում է նաեւ առեւտրային գործունեություն իրականացնելու նպատակով ընկերություններից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների հաշվառման պահանջները։
Փոխարենը այսուհետ ավտոմեքենաների տեխանձնագրերի վրա կնշվի տրանսպորտային միջոցի շարժիչի տեսակը։
«Տեխանձնագրի վրա կնշվի՝ դիզելային, էլեկրոմոբիլ, գազ կամ բենզին»,- ասաց Սարգսյանը՝ հալվելելով՝ սա արվում է, որ առաջիկայում հիմք նախապատրաստվի էլեկտրոմոբիլներին հարկային արտոնությունների տրամադրման համար»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ որոշման ընդունումից հետո «դժոխային հերթերը» հաշվառման կենտրոններում կվերանան։
Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարց ուղղեց ոստիկանության պետի պաշտոնակատարին, թե ինչո՞ւ 21-րդ դարի Հայաստանում դեռ չեն հրաժարվում տեխանձնագրերից ու դրանք նույնացնում սեփականության վկայականների հետ։
Արման Սարգսյանը չբացառեց, որ առաջիկայում կարող է դիտարկվել նաեւ այդ տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...