Судебные слушания по делу Сержа Саргсяна пройдут без его участия
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա դատական նիստերին։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը։
Դատարանը բավարարել է նաև մյուս մեղադրյալներ Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանների նույնաբովանդակ միջնորդությունները։ Այսպիսով, այս գործով հետագա դատական նիստերը կարող են անցկացվել առանց մեղադրյալների մասնակցության։ Միաժամանակ, եթե դատավարության որևէ փուլում դատարանը նրանց ներկայությունը պարտադիր համարի, նրանք պետք է ներկայանան.
Հաջորդ դատական նիստը նշանակյալ է սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։30-ին։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին առնչվող չորս գործ քննվում է երկու վարույթի շրջանակում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է մեկ այլ գործի, որում շոշափվում են նաև Սեդրակ Քոչարյանի և Միխայիլ Բաղդասարովի անունները։ Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու և Իսակովի պողոտայում հողերի օտարման վերաբերյալ գործերը միավորվել են մեկ այլ վարույթում։
Նմանատիպ հոդվածներ
В Верин Ларсе эвакуировано все персонал таможенного поста
На таможенном посту «Дариали», расположенном на грузино-российской границе в Верин Ларсе, была запущена автоматическая с...
ВИДЕО: Сколько детей сегодня живет в детских домах Армении и как осуществляется усыновление
Несколько дней назад история новорожденной девочки, найденной на улице Халабяна, быстро привлекла внимание общества. На...
Мору ударили, сбросили на землю, девушку похитили: три дня нет новостей
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Сколько придется заплатить за новый паспорт и удостоверение личности: известны цены
Осенью в Армении начнут выдавать новые биометрические документы. Об этом сообщила исполняющая обязанности начальника миг...