Политика

Митумндвор меқուսրել են. ԱԳՄՍ նախարարի խորհրդականի աղմկահարույց հրաժարականը

Митумндвор меқուսրել են. ԱԳՄՍ նախարարի խորհրդականի աղմկահարույց հրաժարականը
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյան фեյсбукյան իր էջում գրել է, որ ազատման դիմում է ներկայացրել, որում շարադրել է իր քայլի պատճառներն ու պաշտոնավարման ընթացքում ի հայտ եկած համակարգային…

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյան фեյсбукյան իր էջում գրել է, որ ազատման դիմում է ներկայացրել, որում շարադրել է իր քայլի պատճառներն ու պաշտոնավարման ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրները։

«Այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, որում ներկայացրել եմ այդ որոշման պատճառները, ինչպես նաև իմ պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները, որոնց հետևանքով փաստացի անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը։ Միտումնավոր աշխատանքային մեկուսացման պայմաններում անհնար է արդյունավետ ծառայել այն նպատակներին, որոնց համար ստանձնեցի այդ պատասխանատվությունը։

Եթե որևէ մեկին հետաքրքրում է իրական պատկերը և իմ որոշման հիմքերը, կարող է ծանոթանալ նախարարին ներկայացված իմ պաշտոնական դիմում-զեկուցագրին։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության բոլոր այն գործընկերներին, որոնց հետ ունեցել եմ պատիվ աշխատելու և շփվելու: Իմ պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, որոնց ճանաչեցի, որոնց հետ ձևավորվեցին մասնագիտական ու մարդկային հարաբերություններ, և որոնց հետ մեզ միավորեցին գաղափարներն ու պետական շահին ծառայելու ձգտումը։

Այսպիսի աշխատանքային խնդիրները, իմ համոզմամբ, անհետաձգելի կարգավորման կարիք ունեն։ Եթե դրանք հնարավոր չեղավ լուծել ի պաշտոնե, կփորձենք դրանց լուծմանը նպաստել հասարակական հիմունքներով՝ ի շահ պետության, ոլորտի զարգացման և բոլոր շահառուների։»,- նշել է Անտոնյանը։

AURORANEWS.AM-ը կապվեց ԿԳՄՍ մամուլի խոսնակի հետ, մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեզ պատասխանեցին գրավոր հարցում ուղարկենք;

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Политика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250