ՊԵԿ-ը տնտեսվարողներից պահանջում է բացառել ծրագրային միջամտությունները. նման երևույթներին տրվելու են իրավական գնահատականներ
Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրինակ՝ սպառողը գնում է անձեռոցիկ` 300 դրամ, միս` 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում` վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը` 300 դրամ: Մեկ այլ դեպքում՝ սպառող գնում է լավաշ` 500 դրամ, կարտոֆիլ` 800 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 1300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն դարձյալ ծրագրային միջամտության արդյունքում` հարկային մարմնի տեղեկատվական բազային տեղեկություն տրամադրվում է բոլորովին այլ ապրանքի՝ 200 դրամ արժեքով կրակայրիչի վերաբերյալ:
Ծրագրային միջամտություն կատարող տնտեսվարողները, նման վարքագծով մոլորեցնում են սպառողներին և պետությանը: Քողարկվելով օրինապահ հարկ վճարողի անվան տակ՝ իրականում թաքցնում են շրջանառությունը: Սա հիմնականում կատարվում է այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա:
Հաշվի առնելով նման երևույթները` կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներից պահանջում է բացառել նման վարքագիծը: Իսկ սպառողներին կոչ է անում, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է` չնայած այն հանգամանքին, որ նշված դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 միլիոն դրամի չափով տուգանք, այնուամենայնիվ` հարկային մարմնի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տուգանքի կիրառմամբ, համանման երևույթներին տրվելու են նաև իրավական գնահատականներ:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...