25-օրյա վարժանքների ձևաչափը լուրջ փոփոխության կարիք ունի․ Դավիթ Տոնոյան
25-օրյա վարժանքների այս ձևաչափը շատ լուրջ բարելավման խնդիր ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը.
«Ես չեմ ուզում հիմա որևիցե գնահատական տալ, բայց ընդհանրապես՝ 25 օրյա վարժանքների վերաբերյալ ես իմ վերաբերմունքը հայտնել եմ, կարծում եմ, որ վարժանքների այս ձևաչափը բարելավման խնդիր ունի, շատ լուրջ բարելավման խնդիր»,- նշել է Տոնոյանը.
Անդրադառնալով դատական գործին, որով ինքն անցնում է, Տոնոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հնարավորություն չկա, որպեսզի հանրային ավելի մեծ շրջանակ հետևի իրենց դատավարությանը: «Ես ուղղակի որոշ սահմանափակումներ ունեմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ, թե ինչ է կատարվում։ Ինչ վերաբերում է գործին, ավարտական փուլում ենք գտնվում, կարծում եմ՝ այսօրվանից հետո կմնան պաշտպանական ճառերը, որովհետև հակափաստարկներով արդեն հանդես ենք եկել»,- ասել է նա.
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անցնում է «անպիտան հրթիռների» կամ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում առանձնապես խոշոր չափերի չարաշահումների ու յուրացումների քրեական գործով: Նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծիքների և շուրջ 4,5 միլիոն դոլարին հասնող գումարի յուրացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականին բանակի կարիքների համար մատակարարվել են չօգտագործվող կամ անպիտան հրթիռներ. Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.
Նմանատիպ հոդվածներ
Расходы на войну давят на бюджет РФ: дефицит в триллионы рублей
Россия была вынуждена сократить расходы после того, как средства иссякли, апрельский кризис ликвидности выявил растущие...
Армения и Грузия укрепляют торговые связи
В Тбилиси состоялась встреча представителей армянских и грузинских бизнес-кругов.
Российские войска продолжают наступление во всех направлениях - Герасимов
Российские войска продолжают свои наступательные действия во всех направлениях без снижения темпов. Об этом заявил начал...
Под руководством Папикяна начала работу специальная группа: вопросы армии на повестке дня
Сегодня в административном комплексе Министерства обороны Республики Армения прошло первичное заседание межведомственной...