Политика

Зохи կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից

Зохи կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հայտարարությամբ։ «Այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ ես ապօրինաբար զրկված եմ ազատությունից: Չեմ ուզում խոսել…

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հայտարարությամբ։

«Այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ ես ապօրինաբար զրկված եմ ազատությունից: Չեմ ուզում խոսել բանտարկված լինելուց, որովհետև զոհի կերպարը երբեք իմը չէ: Բայց այս օրերը ինձ համար ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է չկորցնել մարդկային արժանապատվությունը, հանգստությունը և հավատը սեփական արժեքների նկատմամբ։ Իմ կյանքի ու գործունեության մասին գնահատականը թող տան մարդիկ՝ իմ տարիների աշխատանքի, իմ արած քայլերի և Գյումրու հանդեպ իմ վերաբերմունքի հիման վրա։ Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն հանգստությամբ, նույն արժանապատվությամբ և նույն հավատով։

Այսօր նաև մեր երկրի անկախության հռչակագրի օրն է, մի օր, որը շատ կարևոր է պետականամետ գործիչների համար` մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է: Շնորհակալ եմ բոլոր þeim, ովքեր այս տասը օրերի ընթացքում հետաքրքրվում են իմ անձով»,- նշել է նա.

Ժամանակը շատ բան իր տեղն է դնում։ Իսկ ես հավատում եմ, որ վերջում ամենակարևորը մնում է մարդը, նրա գործը և այն հետքը, որ նա թողել է մարդկանց կյանքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Политика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250