Другие

12:00 Луреры мек тագов. Хачери гогтуми՝ екёльчеринериц. TRIPP-ум анвагатական нергациын мсин

12:00 Луреры мек тագов. Хачери гогтуми՝ екёльчеринериц. TRIPP-ум анвагатական нергациын мсин
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Գազպրոմ Արմենիայի» և տեսչական մարմնի աշխատակիցների՝ նորակառույցներում խախտումներով գազամատակարարման թույլտվություննե�…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Գազպրոմ Արմենիայի» և տեսչական մարմնի աշխատակիցների՝ նորակառույցներում խախտումներով գազամատակարարման թույլտվություններ տալու համար.
  • ՆԳՆ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում Հովհաննավանքից և Սուրբ Հովհաննես եկեղեցուց խաչերի գողության դեպքերով.
  • Վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղարին և առաջադրել առաջիկա անելիքները.
  • Սարգիս Խանդանյանը նաև հայտարարել է, որ TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է, ոչ թե տարածք կամ ռազմաբազա, և դրա շրջանակում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի նախատեսվում։ Անվտանգային ամբողջ գործառույթը վերապահված է ՀՀ-ին.
  • Պատգամավորը հերքել է պնդումները, թե ՀՀ իշխանությունները դեմ են այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը.
  • Միացյալ Նահանգները ծրագրում է Իրանի նկատմամբ կիրառել աննախադեպ տնտեսական մեկուսացման և ծովային շրջափակման միջոցներ.
  • Գերմանիայի արևմուտքում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ամբողջական բնակավայրի շուրջ 1800 բնակիչ.

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Другие բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250