Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Նա նաև պատասխանել է երիտասարդների հարցերին։
Փաշինյանի հարց է ուղղել «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի ուսանող Նարեկ Մկրտչյանը․ «Հարգելի´ պարոն վարչապետ, ձեզ ցանկանում էի մի հարց ուղղել: Հայաստանը ակտիվորեն զարգացնում է էներգետիկ ոլորտը: Ի՞նչ դեր կարող են ունենալ ինժեներական քոլեջի ուսանողները, օրինակ՝ մեր քոլեջի, այս գործընթացում և ինչպե՞ս կարող է պետությունն աջակցել նման նախաձեռնություններին»: Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կա ատոմային էլեկտրակայան, որը էլեկտրաէներգիայի գործող ամենահզոր կենտրոնն է, և իր կարողությունը 400 մեգավատ է: «2018 թվից հետո՝ վերջին տարիներին, Հայաստանում ձևավորվել է 1200 մեգավատ արևային էլեկտրական էներգիայի արտադրության կարողություն, այսինքն՝ 2,5 ատոմակայան. Արևային էներգետիկան այս պրոբլեմն ունի. երբ արև կա՝ կա, երբ արև չկա՝ չկա: Կամ կարելի է ասել՝ ցերեկը կա, գիշերը՝ ոչ։ Օրինակ, իմ քաղաքական գնահատականն այն է, որ այս տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությանը տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ պետություն, որովհետև մեր արևային կարողությունները... լսել եք, չէ՞, «արևի երկիր Հայաստան»: Սա հիմա մենք կարող ենք այս «արևի երկիր Հայաստանը» նախադասությունը տրանսֆորմացնել էներգետիկ առումով անկախ Հայաստանի: Այստեղ մեր խնդիրը հետևյալն է՝ բա գիշերվա հարցը ո՞նց լուծել? Եվ մեր ինժեներական միտքը պետք է այս ուղղությամբ աշխատի»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտում այժմ շատ աշխատատեղեր են ստեղծվում, քանի որ զարգանում են նաև կարողությունները․ «Ես ուրախ եմ և քաջալերում եմ այդ ուղղությամբ գիտելիքը և կրթությունը զարգացնել, և մտածել նաև, թե ինչպես կարելի է լուծել այս հարցերը»։
Նմանատիպ հոդվածներ
Организации, занимающиеся туристической деятельностью, должны зарегистрироваться в электронном реестре
Подготовлен соответствующий сайт, который интегрирован в систему Комитета по туризму Министерства экономики. Все субъект...
В связи с делом «1 марта» Валерию Осипяну и еще одному лицу предъявлены обвинения
В рамках уголовного производства по делу «1 марта» возбуждены уголовные дела против еще двух бывших должностных лиц. Об...
Ответственно заявляю, что студенты с отличными результатами не останутся без образования. Пашинян
«Никакой студент не должен оставаться вне образовательного процесса только из-за проблем с оплатой обучения». Об этом за...
Между Москвой и Ереваном идут переговоры. Ханданян
Депутат от фракции «Гражданский договор» парламента Саргис Ханданян во время пресс-конференции прокомментировал текущие...