Հասարակություն
Ձեր արածը լրիվ տեղավորվում է Մալյանի ծրագրում. Երվանդ Վարոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
430 դիտում
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մալյանի ոճն ու գործողությունները շատ ժամանակ ընդունելի չեն, անգամ տհաճ են։
Բայց դա իր ոճն է ու իր գործողություններն են։ Հրապարակային գործող անձն ինքն է ընտրում գործիքակազմը, հասարակությունն էլ ընտրում է կամ հետևել նրա գործունեությանը (հիանալ, քննարկման առարկա դարձնել, քննադատել, վիրավորել, հիմա մոդայիկ դարձած` հայհոյել և այլն) կամ անտեսել նրան։ Հիմա տղե՛րք, վեր եք կացել գիշերով գնացել եք Մալյանենց տուն, որ ի՞նչ անեք։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քաղաքական կարճատեսության պատճառով չեք հասկանում, որ ձեր արածը լրիվ տեղավորվում է հենց իր` Մալյանի ծրագրում։ Ինչո՞ւ էիք գնացել` ահաբեկելո՞ւ, «ռազբիրատ» անելո՞ւ, ծեծելո՞ւ... Բա տղերք ջան, մոռացե՞լ եք արդեն, թե հեղափոխությունն ինչ նպատակով էր արվում, ինչի դեմ էր արվում, թե ձեր պատկերացմամբ իշխանության փոփոխության նպատակն այն է եղել, որ ինչ ուզեք անեք ու բոլորը ձեզ ծափահարեն, գլուխկոնծի տան։ Ախր դեռ մի տարի չի անցել, երբ դուք էիք քննադատում ու քննադատում, կարծում եք այն ժամանակ ոչ մեկի մտքով չէ՞ր անցնում գիշերով ձեր տներ գալ։
Եվ վերջապես` ինքը ձեզ հարվածում է հրապարակային դաշտում, բան ունեք հակադրելու` արեք դա նույն դաշտում, եթե մի կողմ թողնենք այն, որ գիշերով տան մոտ մարդուն դարանակալելն առաջին հերթին «չի կարելի», «քըխ» է, դա նաև նրա առաջ հրապարակային դաշտում ձեր պարտության վկայությունն է»։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,677
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,817
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Gohar Vardanyan
2,150
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանի ներքաղաքական քննարկումներն ու բիզնես խնդիրները՝ համաշխարհային պատերազմի ֆոնին
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Թոշակների բարեփոխումներ, կառավարության ծրագրերից մինչև ընտրական դաշինքներ
1 րոպե
94
Լուրերը մեկ տողով. Միջուկային սպառնալիքներ, պայթյուններ և դիմակայություն՝ նոր աշխարհակարգի սկիզբ
1 րոպե
145
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում տեղումներ, փակ ճանապարհներ ու ձերբակալություններ, պատերազմական գոտիներում հարվածներ
1 րոպե
161