Политика

Տղամարդ են, թող ապացուցեն. Ղազինյանը՝ Սամվել Կարապետյանի հասցեին մեղադրանքների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իշխանությունների պնդումները, թե Սամվել Կարապետյանը կազմակերպել կամ ուղղորդել է հանրահավաքների մասնակիցներին, անհիմն…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իշխանությունների պնդումները, թե Սամվել Կարապետյանը կազմակերպել կամ ուղղորդել է հանրահավաքների մասնակիցներին, անհիմն են։

«Առաջին անգամ տիկին նախարարից լսեցի, որ իբր Սամվել Կարապետյանի առաջին կալանքի նիստին մարդկանց կազմակերպված են բերել։ Ես ասել եմ՝ տղամարդ են, թող ապացուցեն»,– նշել է Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ոչ 2018 թվականին, ոչ էլ այժմ Սամվել Կարապետյանը որևէ մեկին չի ուղղորդել կամ մարդկանց բերել հանրահավաքների։

«Սամվել Կարապետյանը 6800 մարդու չի ուղղորդել։ Մարդիկ եկել են ազատ կամքերով, ինչպես կգան նաև «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում»,– ասել է պատգամավորն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Политика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250