Օրվա լրահոս

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ ԼՂ հակամարտության լուծման որոշ մշակված տարբերակներ կառաջարկի: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 
«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
«Ասել, որ դա ինչ-որ պլան է, ծրագիր, նախագիծ, փաստաթուղթ, կարծում եմ` ճիշտ չէ: Խոսքը գնում է որոշ տարբերակների, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման մասին: Դրանում է միջնորդական դերը»,- ասել է Զախարովան:

Վերջին նորություններ