Օրվա լրահոս

armtimes.com-ը քիչ առաջ հրապարակել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացուն:Ինչպես հայտնում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝  ոստիկանության և ԱԱԾ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել և ձերբակալվել է 1984 թվականին ծնված Հովհաննես Մ-ն: Նա խոստովանել է արարքը, սակայն մեզ չհաջողվեց պարզել, թե նռնակ նետելու պատճառը որն է եղել: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: 




Վերջին նորություններ