Օրվա լրահոս

Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր՝ մարտի 8-ին, ծաղիկների գները հասնում են աստղաբաշխական գումարների: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել՝ այսօր որքան արժեն ամենաէժան և ամենաթանկ ծաղկեփնջերը:
Ծաղկի սրահներում գները տատանվում են. ծաղկեփունջ կարելի է գնել 2 500 դրամից սկսած մինչև 100 000 դրամի սահմաններում: Ծաղկի սրահներից մեկում ամենէժան ծակեփունջն արժե 15 000 դրամ, իսկ ամենաթանկը՝ 70 000: Վարդի մեկ հատը կարելի է գնել 1500 դրամով, հոլանդական վարդը՝ 2000-3500-ի սահմանում, կակաչը՝ 1000 դրամով:
Բազմաթիվ են ծաղկային կոմպոզիցիաները, որոնց գները նույնքան բազմազան են, որքան ծաղիկներինը, սակայն առավել ճաշակով ձևավորված կոմպոզիցիաների գները սկսում են մոտ 10 000 դրամից: Հաճախորդներն այսօր հիմնականում նախապատվությունը տալիս են վարդերին, գարնանային ծաղիկներին և կակաչներին: Նախընտրում են գնել հատկապես տուփերով ծաղկային կոմպոզիցիաներ: Այս օրը, մյուս օրերի համեմատ, ծաղկի գները դառնում են աստղաբաշխական, թեև լրատվամիջոցի հետ զրույցում ծաղկավաճառները փորձում էին վստահեցնել, որ իրենց մոտ գներն անփոփոխ են: Հարցվածներից միայն մեկը նշեց, որ մյուս օրերի համեմատ՝ այսօր ծաղկի գները բարձրացել են: Ծաղկի սրահների աշխատակիցները վստահեցրին, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերն այս օրերին պահանջարկ ունեն:
Իսկ մենք հավելենք, որ, ի դեպ, մեր տղամարդիկ ոչ մի ջանք չեն խնայում` կանանց ու աղջիկներին նրանց տոնի կապակցությամբ երջանկացնելու համար: Դրա վառ ապացույցն է ոչ միայն եռուն առևտուրը ծաղկի ու այլ առևտրի սրահներում, նաև այն, որ քաղաքի ոչ մի սրճարանում ու ռեստորանում այլևս հնարավոր չէ տեղ պատվիրել, քանի որ բոլոր տեղերը նախապես պատվիրված են: Պատկերացնում եք` բոլոր տեղերը զբաղզված են:

Վերջին նորություններ