Օրվա լրահոս

Հայաստանի մայրաքաղաք Քաբուլում զինվորական հիվանդանոցի հարակից տարածքում պայթյուն է որոտացել: Միացյալ նահանգների դեսպանատնից քիչ հեռու: Այս պահի դրությամբ ահաբեկիչները պատանդներ են վերցրել` և հիվանդների և բուժանձնակազմի անդամներից: Այս պահին հաղորդվում է 2 զոհի, 12 վիրավորի մասին: Ահաբեկիչները 5-ն են եղել, նրանցից մեկը մահապարտ է եղել, ով իրեն պայթեցրել է անմիջապես մուտքի մոտ, մյուսները ներխուժել են հիվանդանոց: Արդեն հնչել է առնվազն 3 խոշոր պայթյուն: 

Նոր ստացված տեղեկությունների համաձայն` զոհերի թիվը հասել է 4-ի, իսկ վիրավորներինը` մոտ 70-ի: Հարձակման թիրախ դարձած հոսպիտալն, ի դեպ, գտնվում է ԱՄՆ դեսպանության անմիջական հարևանությամբ: Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը: Ականատեսների վկայությամբ, հարձակումն իրականացրած գրոհայինների մի մասը կրել են բժիշկների հագուստներ: Աֆղանական զինուժի ներկայացուցիչները ստիպված են եղել գրոհայիններին դուրս մղել հոսպիտալի շենքի մի քանի հարկերում մղված թեժ պայքարից հետո: Աֆղան զինվորականներից մեկը գործողության ընթացքում զոհվել է:

Վերջին նորություններ