Օրվա լրահոս

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ: Նա ասել է, թե հայկական կողմը չի գնում բանակցությունների: ՙՄենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաև առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո,- ասել է ադրբեջանցի նախարարը: Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կարևոր կետերի վերաբերյալ պայմանավորվածության հասնելուց: Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե Ադրբեջանը հետևողականորեն խաթարում ու տապալում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Արցախի հակամարտության կարգավորման շուրջ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար ածելու գործընթացը, զուգահեռ ավելի է սրում իրավիճակը շփման գոտում: Ըստ Բալայանի` բանակցությունների վերսկսման համար հարկավոր է ստեղծել համապատասխան պայմաններ, որոնց մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովների ժամանակ: Խոսքը շփման գծի երկայնքով հետաքննությունների մեխանիզմներ տեղակայելու մասին պայմանավորվածության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է, ինչը ենթադրում է դաշտային օգնականների թվի ավելացում:

Վերջին նորություններ