Օրվա լրահոս

Որոշ լրատվամիջոցներ այսօր լուրեր հրապարակեցին, թե մինչ ադրբեջանական հարձակումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին զեկուցվել է հնարավոր հարձակման մասին: Ասել է ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Փողոցային բառերով, լեքսիկոնով ու տառասխալներով էժանագին հրապարակում է, նույնիսկ բառեր չեմ գտնում ասելու: Երբ կարդում ես ու տեսնում, թե ինչ հայերենով ու առհասարակ, ինչ է գրված, նույնիսկ ծիծաղ է առաջացնում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ մատնաշնելով հրապարակման անլուրջ լինելու մի շարք հանգամանքներ: «Նշվել է, թե իբրև, երկու անգամ եկել են, ու ասել` հետախույզը հայտնում է ու առաջարկում, պարոն գեներալ, զորքին պետք է խրամատից հանել: Նախ՝ իրենք չեն կարող առաջարկել, հետախուզությունն առաջարկող մարմին չէ, հետախուզությունն իրավունք չունի առաջարկելու, որոշում կայացնող չէ, տեղեկացնող է միայն: Սա արդեն անլրջություն է մտցնում այդ ամենի մեջ` ինչ-որ հրապարկված է: Կամ, օրինակ՝ «հակառակորդը ծանր հրետանին մոտեցնում է առաջնագծին», դատարկամիտ հիմարություն: Ծանր հրետանին հենց նրա համար է, որ հենց չմոտեցնելով կրակի, ոչ թե մոտեցնի ու նոր կրակի: Ծանր հրետանին 20 կմ խորքից է կրակում, ի՞նչ մոտեցնել: Մի խոսքով՝ ինչ-որ մեկի փողոցային ֆանտազիաները երկրոդական կամ «ճ» կլասի կայքեր էլ վերցրել ու գրել են: Կեղտոտ հերյուրանք է, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին նորություններ