Օրվա լրահոս

Երեկ երեկոյան Արմավիրի մարզում տեղացած կարկուտը մարզի 8-7 համայնքում 80-100 տոկոսով ոչնչացրել է բերքը: 80 տոկոսով ոչնչացվել են բոլոր տեսակի ծառերը, բերքը, իսկ բանջարեղենը ամբողջությամբ՝ 100 տոկոսով ավերվել է: Արագած համայնքում ծառերի վրա եթե անգամ ինչ-որ բան էլ մնացել է, ապա ամբողջությամբ որակազրկվել է: Վաղահաս կաղամբին է մեծ վնաս տվել: Այն արդեն անպիտան է վաճառքի համար: Ելակի մի մասն է ոչնչացել, քանի որ մի մասն արդեն հավաքել էին: Մեծ վնաս է եղել վարունգին, համարյա ամբողջությամբ ոչնչացվել են: Մենք կապ հաստատեցինք Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալի՝ Սուրեն Հովսեփյանի հետ, ով ուղիղ եթերում պարզաբանումներ ներկայացրերց տիրող իրավիճակի և Արտագարգ իրավիճակների նախարարության հետագա գործողությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

Վերջին նորություններ