Օրվա լրահոս

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեխնիկական սարքավորման միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու իրազեկման անիմացիոն հոլովակ: Հոլովակում մանրամասն ներկայացվում է տեխնիկական նոր սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման գործընթացը: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին քաղաքացին կարող է մասնակցել անձնագրով, նույնականացման քարտով կամ կենսաչափական անձնագրով: Նշենք, որ հոլովակը դիտելու և, բնականաբար, գրանցման գործընթացին ծանոթանալու համար կարող եք մուտք գործել մեր կայքէջ և Ֆեյսբուքյան էջ: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ին և կավարտվի մարտի 31-ին:

Առաջիկա ընտրություններում առաջին անգամ ընտրողները քվեարկությանը կմասնակցեն էլեկտրոնային գրանցման տարբերակով, որը կիրականացվի նոր տեխնիկական սարքավորումների միջոցով:

Վերջին նորություններ