Օրվա լրահոս

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ միասին նախընտրական անցուդարձի հետ կապված լրագրողներին է հանդիպել նաև հոգեբան Սամվել Խուդոյանը, ով կարծիք է հայտնել, թե նախընտրական տեսահոլովակներում եւ կարգախոսներում շեշտը դրվում է ոչ թե հոգեբանական տեխնոլոգիաների վրա, այլ ընտրակաշառքների եւ պատիժների վրա։ Նա նշեց, որ կան կուսակցություններ, որոնց հոլովակներում բացասական հուզական տպավորություն են ստեղծում՝ փորձելով դա կապել ՀՀԿ-ի եւ իշխանության հետ, մինչդեռ, ենթագիտակցորեն այդ բացասական հուզական երանգը կապվում է հենց տվյալ ուժի ու թեկնածուի հետ։ «Միաժամանակ, եթե մի խմբի մարդու նկատմամբ կա դրական իմիջ, օրինակ, եթե Արոնյանի, Արթուր Աբրահամի նկատմամբ կա դրական վերաբերմունք, դա մենախիկորեն տեղափոխվում է այն ուժի վրա, ում կողքին կանգնում են այդ անձինք։ Սակայն միաժամանակ, այդ ուժի նկատմամբ բացասական վերաբերմունքը մեխանիկորեն տեղափոխվում է նաեւ տվյալ անձանց վրա։ Այս մարդիկ վարկաբեկվում են։ Հենց սա է պատճառը, որ արեւմուտքում շատ աստղեր խուսափում են քաղաքական ուժերի կողքին կանգնել»,-նկատել է հոգեբանը։

Վերջին նորություններ