Օրվա լրահոս

Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտեցել հաջորդ ցիկլոնը։ Այսօր ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Ներթափանցած ցուրտ օդային հոսանքների պատճառով ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։ 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև:

Վերջին նորություններ