Օրվա լրահոս

Եվրամիությունում այսօրվանից վերջնականապես չեղարկվել է ռոումինգի համար նախատեսված վճարը։ ԵՄ բնակիչները կվճարեն տեղական սակագնով, եթե որոշեն Եվրամիության մեկ այլ երկրում օգտվել հեռախոսակապից, SMS ծառայություններից կամ բջջային համացանցից։ Օպերատորները կարող են լրացուցիչ գումար գանձել միայն չարաշահելու դեպքում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը բջջային կապի պայմանագիր է կնքում մեկ այլ եվրոպական երկրում եւ ավելի էժան գնով, իսկ հետո տվյալ SIM քարտն օգտագործում է իր երկրում՝ գումար խնայելու նպատակով։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգը հանելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել:

Վերջին նորություններ