Օրվա լրահոս

Եթե պաշտոնավոր կա, որը թալանում է ժողովրդին, բնականաբար պիտի պատժվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մարդիկ իրենց բիզնեսն ունեն, կարողանում են ունենալ դա չի նշանակում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է մեր հասարակության մեջ եւ պիտի պատժվի»,-ասաց Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ զենքի համար գումար չկա, երկրի տնտեսության վիճակը ծանրանում է, իսկ պաշտոնյաների հարստությունը` ըստ պաշտոնական հայտարարագրերի բազմապատկվում:

Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգերին, նա ասաց. «Դուք ասում եք ընտրակաշառք է, դրա համար համապատասխան մարմին ահազանգեիք, ապացուցեն: Ես չգիտեմ` դա իրականություն է, լուր է, ինչ է»:

Վերջին նորություններ