Հայկական Snickers-ը Բաքվի խանութներում
Ադրբեջանում Քյամրան Ռազմավար անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել։
Նա պնդում է, թե իբր Բաքվի խանութների դարակներում հայտնվել է Հայաստանում արտադրված Snickers շոկոլադը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օգտատերը պոկում պիտակը և ցույց տալիս, որ բաղադրությունը գրված է ամբողջովին հայատառ։






























