Ադրբեջանական քարոզչություն Հայաստանի և Իրանի դեմ. իսրայելական հեռուստաընկերությունը սադրում է

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանն իր հոդվածում գրել է․

 

«Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի  հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։

 

Հրատարակիչը հաղորումից հատվածներ է սղագրել, նշել է, ոոր հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասել է. 

 

«Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները , սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված ։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին , իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։

 

Լրագրողը հարցազրույց է արել  Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որը  նշել է, թե Հայաստանը  «գրավել է իրենց հողերը»: Ապա անդրադառնալով իրանական կողմին ավելացրել`  Իրանը նախատում է Իսրայելին, իսկ  որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ:

 

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հոդվածում եղած տեղակատվությունը որակել է ստեր` համարակալելով դրանք: 

 

Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35   կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: 

, փակագծերում գրել է Սասունյանը։