Վրաստանի Առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով` «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո

Վրաստանի Առողջապահության նախարար Եկատրինա Տիկարաձեն վարակվել է կորոնավիրուսով «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո:

 

Հայտնվում է, որ նախարարը վարակվելու պահին պատվաստված է եղել միայն առաջին չափաբաժնով՝ չհասցնելով պատվաստվել երկրորդով ևս:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել վարակման մասին, նախարարն ինքնամեկուսացել է: