Օրվա լրահոս

Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանից, թե ո՞ր պատվաստանյութով է պատվաստվել։

 

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ չի ասի պատվաստանյութի անունը։


Auroranews-ը ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի պատվաստման կադրերը՝ եզրակացրեց, որ վարչապետը պատվաստվել է «Спутник V» պատվաստանյութով:


Փաշինյանի հրապարակած տեսանյութում  տեսնում ենք, որ պատվաստանյութի տարան ունի նույն տեսքը՝ ինչ «Спутник V»-ի տարան: 
Լուսանկարում արված նշում 1-ում երևում է, որ երկու տարաների դեպքում էլ առկա են սև շտրիխկոդեր, իսկ նշում 2-ում՝ կապույտ գույնով մակնշումը:

 

Համեմատության համար նշենք, որ, ըստ բաց աղբյուրներում առկա լուսանկարների, «AstraZeneca» պատվաստանյութերն ունեն այս տեսքը:

 

Վերջին նորություններ