Օրվա լրահոս

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-ասաց Նազարյանն ու հույս հայտնեց, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի: Լրատվամիջոցի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար իրենց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:

Վերջին նորություններ