Օրվա լրահոս

Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում, իսկ նախորդ փոխքաղաքապետներից Կամո Արեյանին կառաջարկվի լինել քաղաքապետի խորհրդական: Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Փոփոխություն լինելու է հաստիքացուցակում, և օրինակ, եթե նախկինում 7 խորհրդական կար, այժմ ես կարող եմ ունենալ 2 խորհրդական, և մյուս խորհրդականների համար նախատեսված աշխատավարձը կտնտեսվի բյուջեում»,-ասաց Հայկ Մարությանը: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի տեղակալներ Կամո Արեյանին և Վահե Նիկոյանին, Հայկ Մարությանն ասաց, որ կարևորում է նրանց պրոֆեսիոնալիզմն ու ինստիտուցիոնալ հիշողությունը և Կամո Արեյանին առաջարկելու է դառնալ իր խորհրդականը: Հարցին, թե եթե նրանք նախկին իշխանության ներկայացուցիչներ չլինեին, ապա կթողնե՞ր նրանց նույն պաշտոնում, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքական թիմը փոխվել է, և ինքը պետք է ունենա մարդիկ, որոնք իրենց գիծն են առաջ տանելու:

Վերջին նորություններ