Օրվա լրահոս

Մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համաներման մասին: Ցմահ ազատազրկվածների հետ կապված ո՞նց եք պատկերացնում՝ մարդ սպանած անձը, երեք ամիս կամ մեկ նիստի և դուրս գա: Ինձ համար այդպիսի բանաձև գոյություն չունի: Սա սկզբունք է, որը պետք աներկբա կիրառել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին, լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իր վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ քննադատությանը։ «Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկին։ Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։

Վերջին նորություններ