Օրվա լրահոս

Շարմազանովը չի բացառում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած կաշառակեր պատգամավորը ՀՀԿ-ից է: Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի ընդունումն ԱԺ-ի կողմից առկախված վիճակում է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ հոկտեմբերի 29-ին գումարվող արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այս փոփոխութուններին: Անկախ ընտրակարգից Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրութուններին: ԱԺ փոխնախագահը չի բացառում, որ վարչապետի կողմից նշված կաշառակեր պատգամավորը կարող է ՀՀԿ-ից լինել: «Ես բացառում եմ, որ դա ես եմ: Մնացածը ոչ մի բան չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ, եթե պարոն վարչապետը նման հայտարարություն է արել, ուրեմն իրավապահ մարմինները գոնե պատգամավորի անունը չտալով, պետք է հերքեն վարչապետի ասածը կամ հաստատեն»,- եզրափակեց նա:

Վերջին նորություններ