Օրվա լրահոս

Ընտրությունների ժամանակ ստացած մանդատը թույլ կտա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին գնալ վճռական քայլերի։ Այս մասին Երևանում հրավիրված ասուլիսում ասել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Նրա խսսքով, Հայաստանի հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում զգալի աջակցություն կստանա։ «Խոսեցինք դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունների և նաև այն մասին, որ այդ հարցի հետ կապված որոշ բաներ հետաձգվելու են։ Խոսեցինք հասարակության շրջանում անցկացված հարցումների մասին, որոնք ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա ուժեղ մանդատ։ Ես նրան հարցրի, թե որն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվեց իր գաղտնիքն իմ առաջ բացել։ Գուցե ընտրություններից հետո բացի», — ասել է Ջոն Բոլտոնը։ Բոլտոնի համար նաև պարզ է դարձել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա երկրի օրակարգի հիմնական հարցերից մեկը։ Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի կունենան 2018թ-ի դեկտեմբերի կեսին։ Գործող օրենսդրական մարմինը լուծարելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել։

Վերջին նորություններ