Օրվա լրահոս

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ո՞վ է այն ԱԺ պատգամավո­րը, ում մասին ակնարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առաջիկայում պատ­գամավորներից մեկը կարող է կալանավորվել վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ու­նենալու համար: Կարող ենք են­թադրել, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Վերջինս 2007-2014թթ. զբաղեց­րել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: Հայտնի է, որ Հարությունյանը հանքի շա­հագործման թույլտվության հա­մար ստացել էր 14 մլն դոլար կա­շառք, և այդ մասին գրել է նաև մամուլը, սակայն այդ գործը փակվեց, որովհետև այն ժամա­նակ իշխանությունը կաշառակերությունը համարում էր միան­գամայն օրինաչափ: Եթե նոր իշ­խանությունը շարունակի այս տրամաբանությամբ՝ համարե­լով, որ կաշառք վերցնելը կամ տալը քրեական հանցագործու­թյուն է, ապա գրեթե բոլոր նախկին պաշտոնյաներին նույն հիմ­քով կարելի է մեղադրանք առա­ջադրել, մինչդեռ մինչև վերջերս կաշառք տալ-վերցնելը եղել է ոչ միայն կյանքի նոր, այլ պաշտո­նում նշանակվելու և պաշտոնավարելու ամենակարևոր նա­խապայման»։ Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Վերջին նորություններ