Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում․ Փաշինյան
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եւ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից», – գրել է Փաշինյանը: