Օրվա լրահոս

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում կարող են լինել 2-3. հանրապետականներ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա չբացառեց, որ իրենց ցուցակում կլինի Շիրակ Թորոսյանը, փոխարենը բացառեց, որ կարող է իրենց ցուցակում լինել Գեւորգ Կոստանյանը: Երբ հարցրեցին նաեւ Տաճան Վարդապետյանի մասին, Նիկոլ Փաշինյանը ժպիտով ասաց. «Ձեր հարցերից տպավորություն է, որ մեր ցուցակը բաղկացած է լինելու ՀՀԿ-ականներից: Կարող են լինել 1,2,3 դեպքեր»: Նա բացառեց, որ այլ ուժերի հետ դաշինքներ կկազմեն. «Կարծում եմ դաշինք կլինի միայն, որպեսզի հանդես գանք «Իմ քայլը» անունով: Տարբեր տեղերից անհատներ կարող են լինել, բայց ոչ կուսակցական պայմանավորվածությունների շրջանակում»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքը ինքն է գլխավորելու: Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեսակետին, թե վարչապետը ԱԺ-ում ստեղծելու է գրպանային ընդդիմություն՝ ի դեմս «Լույս»-ի, նա արձագանքեց. «Հարիր չէ պարոն Շարմազանովին այդպիսի բառապաշար օգտագործել»:

Վերջին նորություններ