Օրվա լրահոս

ԱԺ հատուկ նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 10:00-ին։ Նիստի ընթացքում քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: ԱԺ նիստում Նազարյանը հայտարարել էր, որ իրենք Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում, սակայն խմբակցության անունից կոչ էր արել չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ երկու անգամ վարչապետ չընտրվի, այդ դեպքում ԱԺ-ն կարձակվի: Իսկ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի՝ հոկտեմբերի 29–ին, երկրորդ անգամ կքննարկվի Ազգային ժողովում։ Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյանե խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ արտահերթ նիստը կկայանա ժամը 11։00–ին։ ՙ35 ստորագրությամբ մենք այս փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ՚,– ասել է պատգամավորը։ Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել են «Ծառուկյանե եւ «Ելքե խմբակցությունները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

Վերջին նորություններ