Օրվա լրահոս

«Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Հարազատները պնդում են, որ երեխայի մահվան մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է՝ Արաքս Հակոբյանը։ «Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00–ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում ենք բժշկին, որ ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել, կեսարյան հատում չի արել, հետո երեխային վնասելով է հանել։ Մորն էլ վիրավորել է, ասել է՝ կեսարյան արեք, բժիշկն ասել է՝ վեր ընկիր տեղդ»,-պատմել է նորածնի հորեղբայրը՝ Անդրանիկ Գեւորգյանը։ Ծնունդն ընդունող բժշկուհի Արաքս Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը չի կարող հարցերի պատասխանել։ Հիշեցնենք, որ դատաբժշկական նախնական փորձաքննությամբ նորածինը մահացել է գանգուղեղային վնասվածքից։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով՝ (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով)։

Վերջին նորություններ