Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ ունի․ Լենա Նազարյան
«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը։
«Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն:
Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- գրել է պատգամավորը: