Օրվա լրահոս

Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները կարճ ժամանակում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Թոխամախի Մհեր» մականվամբ Մհեր Սեդրակյանին:

Վերջին նորություններ