Եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը`«Վերածնունդ» ավանի հիփոթեքային ծրագրի փոփոխության մասին
ՀՀ վարչապետի ժամանակավոր պատոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել «Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրում փոփոխություններին:
«Եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»,- ասել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ վրդովվելու անհրաժեշտություն չկա։ «Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկացել են, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, ինչն առաջացրել է շահառուների դժգոհությունը:
Իսկ նախորդ տասը տարիների ընթացքում ծրագրի կողմից իրականացված թվով 9 բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարաններ) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով լավագույն պայմաններով իրականացվել է ծրագրերի շահառուների վարկավորումը: