Օրվա լրահոս

Ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Գ. Շ.-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է հոկտեմբերի 15-ին, տանը, իրեն պատկանող «ՏԻՐ» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ և երեխան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Վերջին նորություններ