Օրվա լրահոս

Կապանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հնչած քննադատություններին ասելով, որ նախ՝ դա աննախադեպ երեւույթ չէ, նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են: Եվ, եթե Երեւանը կարող է կառավարել ոչ երեւանցին, եւ ինչու չենք ընդունում, որ Սյունիքն էլ կարող կառավարել ոչ սյունեցի: Ըստ նրա, եթե Երեւանը գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է. ՙՍյունիքով է անցնում Հայաստանի հանրապետությունը Իրանի Իսլամական հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն եւ դրանց մի մասը դուրս է գալիս Հայաստանով վտանգելով մեր երկրի հեղինակությունը եւ մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը: Եվ ինձ համար կարեւոր է ջարդել այդ նարկո-տրաֆիկի ողնաշարը՚,-ասել է ՀՀ վարչապետը, գրում է ՙԱռավոտ՚-ը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, միամտություն է կարծել, որ դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, նրանք չեն կարող զբաղվել, եթե տեղում չունենան գործակիցներ: Նա նաեւ ասաց, որ օլիգարխիայի իմաստով ամենառիսկային մարզը Սյունիքն է: Եվ երբ, ըստ Փաշինյանի, մտածել է մարզպետի թեկնածուի մասին, ապա հասկացել է, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող մարդ, որպեսզի կարողանա, ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերջին նորություններ