Օրվա լրահոս

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր գնահատական չտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշմանը։ ՙԱմեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է, ես նորից եմ ասում՝ ես գործ չեմ ունեցել եւ չունեմ։ Ես գործ ունեմ "Բարգավաճի" հետ, կարող եք հատ–հատ ցուցակներն էլ նայել։ Իմ ուզածն է, որ ժողովրդի համար լավ բան անեմ, մարդն այդքան անաղուհաց չի կարող լինել, լրագրողներին նկատի ունեմ՚,– ասաց նա։ ------------- Ի դեպ, Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում։ "Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ենք ստորագրել համապատասխան, ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման",– ասաց նա։ Այս առնչությամբ լրագրողները հարց են ուղղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ես նաեւ հայտնել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան»,– ասաց նա։ Նշենք, որ այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե ասել է՝ բիզնեսով չի զբաղվում, այլ կառավարմամբ։ Այնուհետեւ Ծառուկյանը ռեպլիկ արեց. «Լավ էլ դիմանում ես, պարոն Փաշինյան»։

Վերջին նորություններ