Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է օպերատիվ կապ. Փաշինյան
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայ ադդրբեջանական սահմանին եւ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում վիճակը աննախադեպ հանգիստ է եւ դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հաստատեց, որ օպերատիվ կապ է ձեռք բերվել Ադրբեջանի իշխանությունների հետ.
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես եւ պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի՝ կհասնի ինձ»,-ասաց նա:
Հարցին, թե ամեն դեպքից հետո իրենք կա՞պ են հաստատում իրար հետ, Փաշինյանն արձագանքեց.
«Այնպես չէ, որ ամեն դեպքի դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտւթյան», - նշել է Նիկոլ Փաշինյանը: