Օրվա լրահոս

Կառավարության այսօրվա նիստից հետո տեղի ունեցած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ճեպազրույցը բավական երկար տևեց, որի ընթացքում Վանեցյանը պատասխանեց լրագրողներին հուզող գրեթե բոլոր հարցերին: Հարցերը շատ էին, պատասխանները՝ սպառիչ: Ի դեպ, պետք է նկատել, որ վերջին շրջանում մեր լրագրողներն աչքի են ընկնում ոչ միայն համարձակ հարցադրումներով, այլ նաև, երբեմն, ոչ կոռեկտ: Իսկ այն հարցը, որ հնչեցվեց այսօր, առնվազն զարմանք, ինչու չէ, նաև ծիծաղ առաջացրեց: Լրագրողներից մեկը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեց. ՙԱդրբեջանում Հայաստանը հետախույզներ ունի՞՚: Այս հարցին Վանեցյանը ժպիտով պատասխանեց. "Անունները, ցուցակը տա՞մ":

Վերջին նորություններ