Օրվա լրահոս

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՙԵրևան՚ հիմնադրամի գործով հարցաքննվել է ու ընդունել, որ այնտեղ եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշեց նաև, որ ՙԵրևան՚ հիմնադրամը պարտավորություն է ստանձնել` վերականգնել 1 մլրդ 810 մլն գումարը, որից 1 մլրդն արդեն իսկ վճարված է, առաջիկա օրերին մնացածը կվճարվի: ՙՏարոն Մարգարյանն այդ մասով ազատվելու է պատասխանատվությունից, քանի որ ես ԱԱԾ տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից հայտարարել եմ, որ հակված չեմ մարդկանց լցնել բերդերը: Եթե ֆինանսական չարաշահում է արվել, կարծում եմ, որ ավելի արդյունավետ է, որ այդ գումարները վերադարձնեն՚,- ասաց Վանեցյանը: Նա հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ գործ՝ նրա ունեցվածքի մասով: ՙԱյդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է։ Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, նա պատասխանատվություն կկրի՚, –նշեց նա` հավելելով, որ, բացի այդ, ՙՓյունիկ՚ և ՙԲիայնա՚ հիմնադրամների հետ կապված էլ քննություն է կատարվում:

Վերջին նորություններ