Օրվա լրահոս

Ռուս սահմանապահները հերթական անգամ կասեցրել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։ Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց դեպքի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր: Որոնողական աշխատանքներին մասնակցել է ծառայողական շունը, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով` սահմանախախտը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար: Սահմանախախտին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին

Վերջին նորություններ