Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը
Վաղը՝ հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել, եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ:
Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ:
Կառավարությունից խմբակցությունների հետ բանակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է: Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: