Օրվա լրահոս

ՊԲ զինծառայող Գևորգ Սուրենի Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ վերջին օրերին համացանցում տարածվող տարատեսակ մեկնաբանություններին վերջ դնելու և հանրությանը իրազեկելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է քրեական գործի վերաբերյալ տեղեկություն, ըստ որի. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, շարքային Գևորգ Հարոյանը վաշտի զինանոցում մաքրության կատարելու ընթացքում համածառայողին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախակողմյան հատվածում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ին մահացել է: Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտի և շարքայինի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծառայողներից մեկը բռնություն է գործադրել և կոպիտ հայհոյանք հնչեցրել Գևորգ Հարոյանի հասցեին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը և մեկ անգամ հարվածել Գևորգ Հարոյանին: Վաշտի հրամանատարը, կոչումով կապիտան, տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Գևորգ Հարոյանին եւ ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին: Հոկտեմբերի 2-ին կրտսեր սերժանտը ձերբակալվել է: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հոկտեմբերի 4-ին էլ ձերբակալվել է վաշտի հրամանատարը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հոկտեմբերի 9-ին էլ մեղադրանք է առաջադրվել նաև շարքային, մյուս համածառայակցին: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը:

Վերջին նորություններ